Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166728 դեպք, մեկ օրում գրանցվել է 59 նոր դեպք
10:55 - 29 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166728 դեպք, մեկ օրում գրանցվել է 59 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել