Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 166669 դեպք, մեկ օրում գրանցվել է 242 նոր դեպք
11:03 - 28 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 166669 դեպք, մեկ օրում գրանցվել է 242 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն՝ առողջացած, 3067-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում: 

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1980  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել