azatutyun.am: ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին հունվարի 13-ին իմպիչմենտի ենթարկած Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այսօր Սենատին է փոխանցելու «ապստամբություն հրահրելու» հոդվածով մեղադրական եզրակացությունը:
Գործը հարուցվում է Վաշինգթոնում հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների և Կոնգրեսի շենք Թրամփի աջակիցների ներխուժելու փաստերով:
Ամերիկյան օրենքների համաձայն, իմպիչմենտի պարագայում Ներկայացուցիչների տունը հանդես է գալիս որխպես մեղադրող կողմ, իսկ դատավորների դերը ստանձնում են սենատորները:
Դատավարությւնը սկսվելու է փետրվարի 8-ին, ինչի մասին անցա շաբաթ հայտնել է Սենատում դեմոկրատականների մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:
Թրամփին քվեարկությամբ մեղավոր ճանաչելու համար կպահանջվի, որ առնվազն 17 հանրապետական սենատորներ միանան դեմոկրատական գործընկերներին, ինչը վերլուծաբանները հավանական չեն համարում:
Նախատեսվում է նաև երկրորդ քվեարկությունը, որով Ներկայացուցիչներիի տունը Սենատին առաջակվում է Թրամփին զրկել ապագայում ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունքից:
comment.count (0)