Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել
10:50 - 23 հունվարի, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խորհրդի անդամների կազմում փոփոխություն է եղել:

«Տեղեկացնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։

Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես մենք հանրությանը կներկայացնենք խորհրդի նոր կազմը»,- գրված է հայտարարությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել