Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|
13:54 - 21 հունվարի, 2021

Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատում է բավականին կառավարելի: Այդ մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

Միաժամանակ, նա անընդունելի համարեց արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին պնդումները: Հարցին՝ համամի՞տ է, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, Ավանեսյանը նշեց. «Խոսել տապալման մասին՝ ընդունելի չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել