Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով
10:27 - 21 հունվարի, 2021

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. դեկտեմբերին կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):

Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.4% և 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել