ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է թանկացած ապրանքների շուկան |1lurer.am|
19:12 - 19 հունվարի, 2021

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է թանկացած ապրանքների շուկան |1lurer.am|

1lurer.am: Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթ պարզ կդառնա՝ այդ ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։

«Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է: Քովիդի պատճառով Ռուսաստանում պահեստավորման խնդիրներ են տեղի ունեցել, և կոնկրետ այդ ապրանքների մասով կտանք հրապարակում, ցույց կտանք գների փոփոխությունը:

 

Եթե տեղի ունեցավ անհամաչափ բարձրացում, բնականաբար, կհրապարակենք: Ես այս պահին ոչ մի համաչափության մասին չեմ խոսում, որովհետև դեռևս հրապարակում չենք արել, ուսումնասիրությունն այս պահին շարունակվում է»,- տեղեկացրել է Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել