Երկարացված կարանտինի շրջանում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է ստուգայցերը հանրապետության տարածքում։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։
Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։
Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։
Ըստ Տեսչական մարմնի, շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում:ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։
comment.count (0)