shantnews.am: ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ:
«Ամեն ինչ արվում է, ամեն ինչ արվելու է, բժշկական կենտրոնում ոչ մի սարքավորման, մասնագետի պակաս չկա, ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպվելու է և իրականացվելու»,- ասաց նա:
Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց նաև Հայաստան տեղափոխված մյուս հիվանդների վիճակի մասին:
comment.count (0)