Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|
20:18 - 26 դեկտեմբերի, 2020

Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախարարության՝  այդպես հանձնաժողովն արդյունավետ կիրականացնի օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։

Առաջարկվող փոփոխությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կազմված կլինի 65 աշխատակցից։

Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ սա «անհամարժեք է հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար»։

Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ հանձնաժողովի հինգ անդամ, հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը՝ մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել