ԵՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ են արվում. 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից |shantnews.am|
13:46 - 08 հուլիսի, 2019

ԵՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ են արվում. 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից |shantnews.am|

shantnews.am։ ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: Այս լուրը հաստատեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Նա տեղեկացրեց, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են:

Նա տեղեկացրեց, որ այդ հաստիքները լուծարվում են, դրանց փոխարեն մայր բուհում այսուհետ կլինեն հումանիտար և հասարակագիտական, բնական և ճշգրիտ մասնագիտությունների, արտաքին հարաբերությունների և հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել