Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի «QUITLINE» խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից:
Նախարարությունը հայտնում է, որ խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
Նշվում է, որ ծառայությունը բոլորի համար ԱՆՎՃԱՐ է: Խորհրդատվություն կարելի է ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:
comment.count (0)