ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում |1lurer.am|
10:43 - 23 դեկտեմբերի, 2020

ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում ամենացածր գնաճը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնում են, որ 2019-ի դեկտեմբերի նկատմամբ գները նվազել են 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3 տոկոսով:

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6 տոկոսով,  հոկտեմբերի համեմատ՝ 4,5 տոկոսով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել