Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիները 3 ամիս աշխատելու հնարավորություն կստանան |armtimes.com|
11:54 - 17 դեկտեմբերի, 2020

Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիները 3 ամիս աշխատելու հնարավորություն կստանան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին՝ ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում եւ իրենց բնակությունը ժամանակավորապես տեղի է ունենում ՀՀ-ում. «Միջոցառումը ենթադրում է մինչեւ 3 ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել որոշակի աշխատանք՝ այսպես ասած պրակտիկայի, որի դիմաց այդ քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով՝ առանց հարկերի»։

Առաքելյանը նշեց, որ միեւնույն ժամանակ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն 34 հազար դրամի չափով։

«Միջոցառման շահառուները կարող են այս աջակցության ծրագիրը եւ կարգը հաստատելուց հետո մեր զբաղվածության գործակալություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրերը կարճաժամկետ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել