Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից |armenpress.am|
16:24 - 16 դեկտեմբերի, 2020

Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից |armenpress.am|

armenpress.am: «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Մահակաշվիլին Է, դեկտեմբերի 16-ին դիմում են ներկայացրել խորհրդրանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի անունով իրենց մանդատներց հրաժարվելու մասին, որոնք ստացել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է կուսակցության անդամ Լեւան Բեժաշվիլին:

Մադատներից հրաժարվելու մասին խորհրդարան են դիմել նաեւ «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները, որոնք «Ազգային շարժման» հետ մեկտեղ ընտրություններին մասնակցել Էին մեկ դաշինքի կազմում: Նաեւ դեկտեմբերի 16-ին պլանավորում Է մանդատներից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի կազմ Էր մտել: Ընդամենն ընտրությունների արդյունքներով դաշինքին բաժին Է հասել 36 մանդատ:

Ավելի վաղ իր մանդատից հրաժարվել Է «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Խորհրդարնը յոթ օր ունի մանդատներից հրաժարվելու դիմումների քննարկման համար:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին:. Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն կառավարող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ Է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը եւ ստանալով150 մանդատներից 90-ը: Բացի «Վրացական երազանքից», նաեւ խորհրդարան Է անցել «Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր դաշիքը, որի մի մասն «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն Է, որը հիմնել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Դաշինքը հավաքել Է ձայների 27,18 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել