Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան
17:38 - 14 դեկտեմբերի, 2020

Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիան ընթանալու է մինչև Երևանի Կենտրոն։ Նրանց ուղեկցում են ոստիկանական ուժեր։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ընթերցեց «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորների անունները, որոնք ընտրվել են Արաբկիր վարչական շրջանից՝ նրանց կոչ անելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ 

«Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա վարչապետի պաշտոնից, ապա մենք միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք նրանից։ Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ունեն հստակ ծրագիր։ Անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռօրյա սուգ է լինելու դեկտեմբերի 19-ից՝ նա ասաց, որ նա, իմանալով իրենց հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ՝ նշեկով, որ վարչապետը «նույնիսկ սուգն է օգտագործում քաղաքական նպատակների համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել