Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն ՀՀ վարչապետի, ակցիա են իրականացրել |1lurer.am|
13:54 - 14 դեկտեմբերի, 2020

Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն ՀՀ վարչապետի, ակցիա են իրականացրել |1lurer.am|

1lurer.am: Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ակցիա են իրականացրել՝ հավաքվելով Շենավան գյուղում:

Մարդկանց խոսքով՝ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց դեմ են 16 կուսակցությունների դիրքորոշմանը։

Ակցիայի մասնակիցները ասել են՝ սատարում են իշխանությանը, որովհետև հավատում են Փաշինյանին ու իր առաջարկած ճանապարհային քարտեզին, վստահեցրել, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ ստեղծված իրավիճակում կարող է երկիրն արդյունավետ կառավարել։

Ակցիայի մասնակիցները քննադատել են արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, վստահեցրել, որ եթե քաղաքական գործիչները շարունակեն պիտակավորել իրենց, ապա հաջորդ ակցիան կանեն Երևանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել