Այսօրվա դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 148682 դեպք, մեկ օրում գրանցվել է 357 նոր դեպք
11:03 - 14 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 148682 դեպք, մեկ օրում գրանցվել է 357 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել