Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 147312 դեպք, մեկ օրում գրանցվել է 995 նոր դեպք
11:03 - 12 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 147312 դեպք, մեկ օրում գրանցվել է 995 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն առողջացած, 2462-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել