ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն

 |armenpress.am|
19:50 - 11 դեկտեմբերի, 2020

ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն |armenpress.am|

armenpress.am:  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։

«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար», - ասել է նա ՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:

Մյասնիկովիչը նշել է, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության նախաձեռնությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին Ղազախստանում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել