Եկեղեցին նաեւ հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի. Արամ Ա կաթողիկոս
23:03 - 09 դեկտեմբերի, 2020

Եկեղեցին նաեւ հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի. Արամ Ա կաթողիկոս

Հոգեւոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաեւ հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի: Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ:

«Հոգեւոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաեւ հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի։ Այսպէ՛ս եղած է ու պէտք է ըլլայ մանաւանդ ազգային նկարագիր ու առաքելութիւն ունեցող հայ եկեղեցին։

Հայաստանին ու Արցախին առնչուած եւ համահայկական բնոյթ ունեցող հարցերու գծով, փտածութենէն մինչեւ արտագաղթ եւ Արցախի վերջին պատերազմը, Մենք, իբրեւ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Մեր մտահոգութիւնը ու տեսակէտը յստակօրէն պարզած ենք, ինչպէս նաեւ լուծումներ առաջարկած՝ թէ՛ Անթիլիասի եւ թէ Երեւանի մէջ։

Ա՛յս է իր հաւատքի առաքելութեան ճամբով ժողովուրդին ու հայրենիքին ծառայութեան կոչուած մեր եկեղեցւոյ ճշմարիտ կոչումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել