Փոփոխություններ` «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգում |hetq.am|
22:02 - 09 դեկտեմբերի, 2020

Փոփոխություններ` «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգում |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեկ փոփոխություններ է կատարել «Ծխախոտային արտադրանքի մասին» ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգում:  

Մասնավորապես փոփոխվել է փորձաքննության կանոնների և մեթոդների ստանդարտների ցանկը, որով իրականացվում էր ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատումը:

Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձաժողովը, այդ նորացված ցանկը մշակվել է՝ հիմնվելով համապատասխան ստանդարտների ընդունման, կիրառման, թարմացման և չեղարկման ուսումնասիրության արդյունքների վրա:

Այդ փոփոխություններով ԳՕՍՏ 31632-2012 (ISO 8243: 2006) («Ծխախոտ. Նմուշառում») և ԳՕՍՏ 31629-2012 (ISO 16055: 2003) («Ծխախոտ և ծխախոտային ապրանքներ. Վերահսկիչ նմուշ. Պահանջներ և կիրառում» ) ստանդարտները փոխարինվելու են համանման միջպետական ստանդարտներով, որոնք մշակվել են ISO 8243:2013 և ISO 16055:2012 միջազգային ստանդարտների ավելի ժամանակակից տարբերակների հիման վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել