Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
18:03 - 08 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
 
Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել