Շիրակի մարզի մի քանի համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
15:42 - 07 դեկտեմբերի, 2020

Շիրակի մարզի մի քանի համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Շիրակի մարզի Ազատանի և Բենիամինի համայքների ղեկավարներ Վարդան Իկիլիկյանը և Արտակ Անտոնյանը հայտարարություններ են տարածել առ այն, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Համայնքների ղեկավարները կոչով դիմել են ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցելու Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել