Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142344 դեպք, մեկ օրում գրանցվել է 407 նոր դեպք
10:54 - 07 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142344 դեպք, մեկ օրում գրանցվել է 407 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք: Ունենք 853 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել