Կորոնավիրուսի ժամանակ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել պետք չէ. ԱՆ |1lurer.am|
18:37 - 05 դեկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի ժամանակ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել պետք չէ. ԱՆ |1lurer.am|

1lurer.am: Վերջին օրերին առողջապահության նախարարությունն ահազանգում է հակաբիոտիկների չարաշահման մասին: Բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ մարդիկ կորոնավիրուսով վարակվելիս առանց բժշկի դիմելու, հակաբիոտիկներ են խմում: Շատերն իրենց ծանոթ-բարեկամներից են իմանում՝ ով ինչ դեղորայք է ընդունել, նույնը կրկնում են: Ոչ մի օրգանիզմ նման չէ մյուսին, և յուրաքանչյուր մարդ կորոնավիրուսը յուրովի է տանում՝ բացատրում է նախարարի խորհրդատուն: Հետևաբար, որևէ մեկի ընդունած և նրանց օգնած դեղերը մեկ ուրիշի համար կարող են վնասակար լինել:

«Անտիբիոտիկի կարիք ունենում են՝ ըստ ուղեցույցների, ըստ վիճակագրական տվյալների՝ հոսպիտալացված, թոքաբորբով հիվանդների միայն 3,5-8 տոկոսն է ունեցել բակտերիալ վարակ: Այսինքն` վիրուսային թոքաբորբը երբ կա այն 92 տոկոսում, իրենց անտիբիոտիկը օգտակար չէ, չի բուժում»,- ասում է ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը։

Հակաբիոտիկի անհրաժեշտություն, ըստ մասնագետի, առաջանում է, երբ միանում է երկրորդային բակտերիալ վարակը: Հետևաբար դա ցուցված է ընդունել նրանց, ում ջերմությունը 38-ից բարձր է, շնչառությունը ծանրացած է, թոքերում թթվածնի մակարդակը կամ, այլ կերպ ասած՝ սատուրացիան 90-ից ցածր է:

 

Շարունակությունը՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել