Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է․ Նիկոլ Փաշինյան
11:03 - 05 դեկտեմբերի, 2020

Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է․ Նիկոլ Փաշինյան

Ինչ-որ թեզ են շրջանառում, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցե;․ տասնհինգ օր է՝ էդ որոշումը փնտրում-չենք գտնում, որովհետեւ չկա այդպիսի որոշում։ Այս մասին այսօր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի, կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշոմնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էինք 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր, բայց ինչո՞ւ չեղավ հաջողություն։

«Ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ առաջնագծից եկած զինվորների վկայությունները, որ պատերազմի առաջին օրից ինչ-որ մարդիկ առաջնագծով լուրեր են տարածել, թե հողերը ծախված են, թե Նիկոլը հողերը ծախել է, կռիվն անիմաստ է։ Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում։ Ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալների շուրջ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե արդյո՞ք գլոբալ առումով, ի վերջո, ուժ ունենալու ենք խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանն առնվազն քսանհինգ տարի եղել է կոռումպացված պետություն, որտեղ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող առնվազն ամենաազդեցիկ մասն այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելն ու պետության դիմակայության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել շվեյցարական բանկեր։

«Դա մեկ կամ երկու հոգի չի արել, դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, ու այդ համակարգն ամեն օր դիմադրում է, այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային, ու այդ դիմադրության հիմնական նպատական այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել