2016-ին կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա․ Նիկոլ Փաշինյան
10:39 - 05 դեկտեմբերի, 2020

2016-ին կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ դիվանագիտությունն ենք ձախեղել, այլ վերջին քսան-քսանհինգ տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել, մենք ձեր ձախողումների հետեւանքներից խուսափելու գործում ենք ձախեղվել, սա է ճշմարտությունը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է, խուսափող էիք, 2016-ին խուսափեիք, չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու՝ բանավոր խոստման հիման վրա։ Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց, որովհետեւ մեզ ասվում էր, որ քանի որ Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել վերադարձնել ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով։ Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի նման փաստաթղթի ստորագրումով՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը դարձյալ հիշեցրեց, որ պատերազմի հենց առաջին օրը ԱԺ ամբիոնից ասել է՝ հենց այդ պահին կարող է կանգնեցնել պատերազմը եւ ասել է՝ ինչ գնով։

«Բա ինչո՞ւ էն ժամանակ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, որ պետք է կանգնեցնել պատերազմը։ Հիմա պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին։ Կողմանկից էիք՝ հանձնեիք, 2016, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ոմանց թվում է, թե 5+2-ն Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր․ դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր, արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին ՀՀ-ն համաձայներ ինչ-որ տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու։

«Ես ապշած եմ, որ իրենց մեծ դիվանագետ համարողներն այս պազ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել