Մարդը, որ ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է, որ ԼՂ հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել․ Նիկոլ Փաշինյան
10:20 - 05 դեկտեմբերի, 2020

Մարդը, որ ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է, որ ԼՂ հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել․ Նիկոլ Փաշինյան

Այն մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։

«Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ դա տեղի է ունեցել քսան տարի առաջ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց մեղադրում են, որ միջազգային հանրությունն ընդդեմ Ղարաբաղի Ադրբեջանի ագրեսիան ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում։

«Սա հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ «դրանում վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը՝ գրվում է «occupied», էնպես որ, օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»»․,- ասաց նա՝ հավելելով, որ խոսում է բաների մասին, որոնք երկուհազարականներին հայնի էին յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին։

«Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը, ու ոմանք որոշել են օգտվել առիթից։ Վերջին երկու տարիներին չէ, որ միջազգային հանրությունը Հայաստանին ընկալեց օկուպանտ, վերջին երկու տարիների ընթացքում փորձ է արվել դուրս գալ այդ կախարդական շրջանից»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել