«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր
17:28 - 02 դեկտեմբերի, 2020

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։
Այս մասին հյատնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
 
Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել