ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնելու նախագծին |hetq.am|
12:53 - 02 դեկտեմբերի, 2020

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնելու նախագծին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, որով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնել:

Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որի խոսքով` մասնավորեցումը հնարավորություն կտա ներդրումներ կատարել: ՓԲԸ-ն առանց պետական պատվերի է գործում:

Ընկերությունը պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում և շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների և այլ վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով:

Այն Հայաստանի Հանրապետությունում միակ նման ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից: Նարեկ Բաբայանի խոսքով` մասնավորեցման առաջարկը արտակարգ իրավիճակների նախարարությունն է արել, և մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել