ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որոնց օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից։
«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած հայտարարության նախագծում ներկայացված են ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված մի քանի քայլեր․
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների առջեւ պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին եւ նոր իրողություններին։ Ըստ այդմ` անհրաժեշտ ենք համարում ուրվագծել այս պահին կարեւորագույն ոլորտներում համապատասխան քայլերի մանրամասնման ենթակա գործողությունների ծրագիր, այնուհետեւ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար»:
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։
comment.count (0)