tert.am: Ինքնազգացողությունս լավ է: Հացադուլի 48 ժամը լրացել է, այսօր երրորդ օրն է: Այս մասին ասաց կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը:
Դիտարկմանը՝ շատերը հորդորում են հացադուլը դադարեցնել և կիրառել այլ գործիքակազմ, նա ասաց՝ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվելու են, սա մեկն է այդ միջոցներից: «Հիմնական ակնկալիքը եղել է այն, որ մտավորականներն ակտիվանան, լռության, իրենց պասիվ պահվածքը կվերացնեն, կմիանան այլ մարդիկ, որոնց առողջությունը կների, նույն պահանջով ակցիան ավելի հնչեղություն կստանա, և ճնշումը կմեծանա: Սպասում ենք, որ կլինի»,- նշեց նա:
Ավետիսյանը նշեց, որ երբ քաղաքացիները մոտենում են իրենց, մեծամասնությունը գալիս են զորակցություն են հայտնում:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)