Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար
22:25 - 24 նոյեմբերի, 2020

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից այսօր անցկացվել է կլոր սեղան՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար»  թեմայով։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, շահագրգիռ մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ագեսիան հետ մղելիս զոհված հերոս քաջորդիների հիշատակը։ Շիրակի մարզպետը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ կարևորում է այս ծանր ու  օրհասական օրերին տարբեր կառույցների համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում հաստատված ընտանիքներին աջակցության տրամարդումը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար և նշել, որ պետական մարմինների, անհատների, հասարակական ու համայնքային կառույցների գործակցության արդյունքում է հնարավոր եղել իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք շարունակակական բնույթ են կրելու։

Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշել է, որ այս ընթացքում կազմակերպությունն աջակցել է Արցախից տեղահանված 2240 ընտանիքի` Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում:  Կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են այս ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները։

Հանդիպման մասնակիցները կարևորել են ստեղծված իրավիճակում աշխատանքների և ծրագրերի համակարգված իրականացումը, համագործակցության շարունակականության ապահովումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել