Բջջային կապի շուկայի ծավալները շարունակվում են կրճատվել, ինտերնետինը՝ աճել |hetq.am|
16:26 - 23 նոյեմբերի, 2020

Բջջային կապի շուկայի ծավալները շարունակվում են կրճատվել, ինտերնետինը՝ աճել |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստանում կապի ոլորտի հասույթը կազմել է 105.1 մլրդ դրամ: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ոլորտի հասույթը նվազել է 3.9%-ով:

Ընդ որում՝ ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում: Մասնավորապես, առաջին եռամսյակում գրանցվել է 1.2% անկում, երկրորդ եռամսյակում՝ 6.8%, երրորդում ՝ 3.7%:

Կապի ոլորտի ընդհանուր հասույթի անկումն առավելապես պայմանավորված է բջջային կապի շուկայի ծավալների կրճատմամբ: Իսկ ինտերնետի շուկայում գրանցվող աճը շարունակվում է նաև այս տարի: Նշենք, որ այս երկու ոլորտները միասին ապահովում են կապի շուկայի 71.2%-ը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել