Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126224 դեպք, մեկ օրում գրանցվել է 1385 նոր դեպք
11:13 - 22 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126224 դեպք, մեկ օրում գրանցվել է 1385 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Ունենք 1261 առողջացած և 21 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել