Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 121979 դեպք, մեկ օրում գրանցվել է 1520 նոր դեպք
11:09 - 19 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 121979 դեպք, մեկ օրում գրանցվել է 1520 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում:

Երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1520 նոր դեպք: Ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել