Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան
11:49 - 16 նոյեմբերի, 2020

Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի գոնե երկու նիստ ենք ունեցել, որին մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն «Իմ քայլ»-ի, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտարարության բուն քննարկումից եւ ընդունված որոշումից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում եւ ճգնաժամի մեջ են։ 

«Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել, իհարկե, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում, որոնք պետք էր կոնկրետ արձագանքել»,- ասաց վարչապետը։

Հարցին, թե չի՞ կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին, Փաշինյանը պատասխանեց, որ ինստիտուտները գործում են եւ կգործեն։

«Հիմա ես կարեւորում եմ, որ ՀՀ-ում կայանությունը եւ հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, այսօր պետք է կենտրոնանանք այն խնդրի վրա։ Եվ խորհրդարանը, նախագահը, մնացյալ ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգությունը եւ կայունությունը ապահվելուն։ Իմ համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են եւ ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել