Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչեւ հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել:
Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոնից հայտնում են, որ հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապեւտիկ բնույթի
բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել եւ համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։
comment.count (0)