Հիմա մեր մեծագույն խնդիրն է՝ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան, ապրեն Արցախում, եւ մենք դրա համար շատ ծրագրեր ենք իրականացնելու․ վարչապետ
23:24 - 13 նոյեմբերի, 2020

Հիմա մեր մեծագույն խնդիրն է՝ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան, ապրեն Արցախում, եւ մենք դրա համար շատ ծրագրեր ենք իրականացնելու․ վարչապետ

Արցախն այնտեղ ապրող մարդով է Արցախ։ Հիմա մեր մեծագույն խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան եւ ապրեն Արցախում, եւ մենք դրա համար կառավարության մաքսիմալ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ Արցախի մեր գործընկերների հետ համատեղ։ Կաշխատենք, փողը կստեղծենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պետությունը ինսիտիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի։ Մենք պիտի ունենանք նոր տիպի բանակ, որտեղ պետք է լինեն նոր պարամետրեր։ Բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա։ Այս պատերազմում հաղթեց երկու գործոն․ մոբիլ խմբերը եւ ԱԹՍ-ները։ Բանակի բարեփոխումների կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ կանանց ներգրավվածության աստիճանի հնարավոր մեծացումը, ինչն այս համատեքստում շատ կարեւոր նշանակություն է ձեռք բերում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ մեր տնտեսության ամենաառաջատար ճյուղը պիտի դառնա ռազմարդյունաբերության համալիրի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը, կրթության ոլորտի բարեփոխումներն ամենակարեւորն են այս ամբողջ պատմության մեջ։ 

«Իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ։ Մեր խնդիրն է ունենալ կայուն իրավիճակ, որից հետո արդեն կկարողանանք դիմել ժողովրդին։ Բանակցությունները հիմա են սկսվելու եւ մենք կարող ենք եւ ի վիճակի ենք բանակցել եւ բանակցում ենք»,- նշել է վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել