Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 114383 դեպք, մեկ օրում գրանցվել է 1703 նոր դեպք
11:00 - 13 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 114383 դեպք, մեկ օրում գրանցվել է 1703 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել