Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 112680 դեպք, մեկ օում գրանցվել է 2132 նոր դեպք
11:03 - 12 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 112680 դեպք, մեկ օում գրանցվել է 2132 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 112680 դեպք, որոնցից 70130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 453033 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2132 նոր դեպք: Ունենք 1794 առողջացած և 32 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել