Բոլորի նկատմամբ կիրառվելու է աշխատանքից ազատելու որոշում․ ԱՀ նախագահը՝ Արցախը լքած պաշտոնյաների մասին
16:00 - 03 նոյեմբերի, 2020

Բոլորի նկատմամբ կիրառվելու է աշխատանքից ազատելու որոշում․ ԱՀ նախագահը՝ Արցախը լքած պաշտոնյաների մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակըին, որտեղ  հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել