«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|
17:34 - 01 նոյեմբերի, 2020

«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|

shantnews.am: Եթե ընդդիմադիր կուսակցությունները միաձայն համաձայնեն, Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի առաջին իսկ չվերթով անմիջապես կվերադառնա հայրենիք:

Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկն իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք նրան դիմակայել մինչև վերջ»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա գնահատմամբ` «Վրացական երազանքն» այսօր պարտվել է ընտրություններում ու ապացուցել, որ կարևորը ժողովուրդն է: Սաակաշվիլին առաջարկում է իշխանությունը հանձնելու խաղաղ ճանապարհ, խոստանում է, որ  ճնշումներ չեն հետևի: Ըստ նրա` իշխանությունն, այո, պարտվել է ընտրություններում, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է:

Նրա խոսքերով`  «Միացյալ ազգային շարժումը» ու մնացած ընդդիմադիր խմբերը ստացել են վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, մնացածը  լիրիկա է: Վրաստանում փոխվում է իշխանությունը. Վրաստանը պետք է շարունակի  առաջ գնալ»,- «Մթավարի արխի» ալիքի եթերից հայտարարել է նա:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել