Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության |pastinfo.am|
19:40 - 30 հոկտեմբերի, 2020

Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության |pastinfo.am|

pastinfo.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 29 զինծառայողների աճյունները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ռ.Վարդանյանի փոխանցմամբ՝ ՔԿ քննիչներն անձամբ ներկա են գտնվել դիակների փոխանցմանը ու դատաբժշկի ներկայությամբ զննություն է իրականացվել՝ հենց տեղում։

«Մինչև վերցնել-ընդունելը տեղում զննել ենք, գործընթացը հենց տեղում ենք կազմակերպել։ Բացի արտաքին զննությունից, դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է դիահերձարանում»,- նշեց Վարդանյանը։
Իսկ թե արդյո՞ք արտաքին զննմամբ խոշտանգման, խեղման վնասվածքներ հայտնաբերվել են, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ մինչև փորձագետի եզրակացությունը դա ասել չի կարող, քանի որ կան ածխացած դիակներ, անճանաչելի դիակներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿՄԽԿ միջնորդությամբ հակառակորդը հայկական կողմին է փոխանցել 29 զինծառայողի դի և 1 քաղաքացիական անձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել