Քրդամետ կուսակցությունը ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին
 |ermenihaber.am|
14:34 - 28 հոկտեմբերի, 2020

Քրդամետ կուսակցությունը ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ 

Սանջարը,  ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված։  

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմի համար և երկրում խորացնում աղքատությունը։ 

Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել