Կանխատեսվում է մոտ 7 տոկոս տնտեսական անկում. ԿԲ նախագահ |1lurer.am|
18:48 - 27 հոկտեմբերի, 2020

Կանխատեսվում է մոտ 7 տոկոս տնտեսական անկում. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսել է մոտ 7 տոկոս տնտեսական անկում՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և կորոնավիրուսի տարածմամբ: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:  

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկում, սակայն պատերազմն ու կորոնավիրուսը բացասական միջավայր են ստեղծել թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից: 

ԿԲ նախագահը նշել է, որ սեպտեմբերին կանխատեսված տնտեսական անկմանը պետք է գումարել ևս 1 տոկոս, արդյունքում՝ այս տարի կունենանք մոտ 7 տոկոս տնտեսական անկում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել