ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|
18:17 - 27 հոկտեմբերի, 2020

ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞  սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը:

Անդրադառնալով վերջնական սպառման ապրանքներին՝ Գալստյանը նկատեց, որ փոխարինիչների տեսանկյունից նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է օրինակ Չինաստանը:

«Ինչ վերաբերվում է հումքային ապրանքներին, ապա խորը վերլուծություն, թե որ սեկտորը ինչ տիպի հումք է օգտագործում իր վերջնական արտադրանքի համար, ես չեմ տեսել: Բայց ոլորտներից առաջինը տեքստիլն է: Եվ այդտեղ գնահատականներ են պետք, թե ինչ ազդեցություններ են լինելու, ու արդյոք մեր տեքստիլ արտադրությունը, որը միտված է արտահանմանը, կարողանալու է գնային առանց որևէ Էական փոփոխության հումք բերել և իր արտադրական գործընթացն իրականացնել»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով գնաճային սպասումներին՝ նա նշեց. «Մեր գնահատականներով՝ այն էական գնաճային պոտենցիալ իր մեջ չունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել