Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել
 |azatutyun.am|
20:18 - 22 հոկտեմբերի, 2020

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը այսօր կտրուկ անկում է արձանագրել։ «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա», - հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Այսպիսով, թուրքական արտարժույթը ընդամենը մի քանի ժամում ավելի մեծ անկում է արձանագրել քան հոկտեմբերի 9-ին, երբ ազգային տարադրամի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7,89 լիրա ցուցանիշի։

Լիրայի փոխարժեքի այսօրվա անկումը խթանել է Թուրքիայի Կենտրոնական բանկի վարչության որոշումը, որի համաձայն դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել