С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ. Թուրքիայի ՊՆ |tert.am|
14:11 - 22 հոկտեմբերի, 2020

С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ. Թուրքիայի ՊՆ |tert.am|

tert.am: Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը կներդրվեն ՆԱՏՕ-ի համակարգից անկախ, ինչի մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝  ռուսական С-400-ների գնումը բոլորովին չի նշանակում, որ Անկարան «հեռվանում է ՆԱՏՕ-ից»: Պաշտոնյան հայտարարել է, որ Անկարան դեռևս պատրաստ է քննարկել Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հարմար պայմաններ ներկայացնի:

Աքարը նշել է, որ «այս պահին միայն Ռուսաստանն է հավուր պատշաճի պատասխանել Թուրքիայի պահանջներին»:

Աքարը մեկնաբանել է նաև երկրի հյուսիսում անցկացված կրակային զորավարժությունները՝ С-400-ի մասնակցությամբ:

«Պաշտպանական համակարգերի ձեռք բերման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում անցկացվում են փորձարկումներ և համակարգային ստուգումներ: Դա գնումների ծրագրի մի մասն է և պարզապես տեխնիկական գործողություն»,- ընդգծել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել